News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պետք է պաշտոնապես դատապարտի Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ ցուցարարների վրա թուրք թիկնապահների հարձակումը։ Նման տեսակետ ունեն բարձրաստիճան կոնգրեսականները, հայտնում է Reuters-ը։

Կոնգրեսի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարը, նաեւ հանրապետականների ու դեմոկրատների առաջնորդները պատրաստում են բանաձեւ, որը դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ ու կոչ է անում պատասխանատվության կանչել մեղավորներին։

Նշված նախաձեռնությամբ են հանդես եկել արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը, Հանրապետական մեծամասնության առաջնորդ Քեվին Մաքքարթնին, նաեւ դեմոկրատներ Էլիոթ Էնջալն ու Ստենի Հոյերը։ Նրանք նաեւ կոչ են անում ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի նման միջադեպերն այլեւս երբեք չկրկնվեն։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ նախագահ Էրդողանի այցելության դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակվել էին Էդրողանի կողմնակիցները, այդ թվում նրա թիկնապահները։ Բախումներից տուժել էր 11 մարդ, այդ թվում ոստիկան։ Ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել։ Սակայն ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ