News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին տեղեկատվության արտահոսքը: BBC-ի հաղորդմամբ՝ New York Times-ում պայթյունի վայրից իրեղեն ապացույցների լուսանկարների հրապարակումը զայրացրել է բրիտանական իշխանություններին:

Ակնկալվում է, որ Մեյը հարցը կբարձրացնի Բրյուսելում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփի հետ հանդիպմանը:

Լուսանկարները New York Times-ում հրապարակվել էին չորեքշաբթի: Պարբերականին հաջողվել էր լուսանկարներ ձեռք բերել, որոնք, իբր, բրիտանացի քննիչներն արել են ողբերգության վայրում: Դրանցում պատկերված են ուսապարկի կտորներ, ինչպես նաեւ սարք, որը «հնարավոր դետոնատոր» է համարվում:

Բացի այդ՝ ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի անունն ամերիկյան մամուլում հայտնվել է ողբերգությունից ընդամենը 24 ժամ անց:

Լուսանկարների հրապարակումը զայրացրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, այդ թվում՝ ոստիկանությանը: Այստեղ կարծում են, որ հրապարակումները կարող էին վնասել հետաքննությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ