News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանն այսօր՝ մայիսի 25-ին կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու։ Համապատասխան առաջարկությունն ընդգրկված է կառավարության նիստերի օրակարգում եւ այն ներկայացնելու է տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը։

Ներկայացված առաջարկում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հան¬րապետության Սահմանադրության  (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդ¬¬վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա¬գահի 1997 թվա¬կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա¬մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա¬պետության կառավարությունը որոշում է՝ Կարեն Բոթոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղար¬քունիքի մարզ¬պետ»:

Նշենք, որ Բոթոյանը ՀՀԿ տարածքային ցուցակով ամենաշատ ձայներն էլ ստացել Գեղարքունիքի մարզում, սակայն հրաժարվեց մանդատից, իսկ նրա փոխարեն ԱԺ գործուղվեց նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։

Տպել
Ամենաշատ