News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


6 տարվա ազատազրկման դատապարտված եւ այսօր՝ մայիսի 25-ին, Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չի հավատում, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր քաղաքական գործիչ լինել: Այսօր՝ մայիսի 25-ին, քրակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո կառավարության շենքի դիմաց նստացույց սկսած Վոլոդյա Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Սեյրան Օհանյանն ու նրա թիմակիցները ծառայում են իշխանություններին:

«Ես չեմ հավատում, չեմ վստահում, որ նա կարող է ընդդիմադիր լինել, նրանք բոլորն էլ էս իշխանություններին են ծառայում»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Սեյրան Օհանյանի թիմին միացած ազատամարտիկները եւս իշխանություններին են ծառայում՝ նշելով, որ նրանք իր ընկերները չեն:

«Եթե ազատամարտիկ են, չի նշանակում, որ իմ ընկերներն են, լիքը ազատամարտիկներ կան, որոնք իշխանություններին են ծառայում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիսի 25-ին, Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել:  Նա նստացույց է սկսել կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի չգործելու դեմ:

Նշենք, որ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Նա դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել:

Տպել
Ամենաշատ