Հայաստանի համայնքային վարչակազմերում պետք է վերահսկող հատուկ տեսուչներ աշխատեն, ովքեր կվերահսկեն, որ աղբը թափվի միայն օրենքով նախատեսված վայրում։ Այս մասին մայիսի 25-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ 

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին նա հանձնարարել է երկու ամսում առաջարկություն կազմել նման տեսուչների աշխատանքի վերաբերյալ։ Կարապետյանի կարծիքով՝ տուգանքները, որոնք այդ տեսուչները կգանձնեն անմաքրասեր քաղաքացիներից ու կազմակերպություններից, կբավարարեն ոչ միայն տեսուչների աշխատավարձի, այլեւ աղբահանության համար։