News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թերթին հարցազրույց է տվել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմը: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Կան կարծիքներ, թե թուրքական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Էրդողանը, հակաիսրայելյան կեցվածք է որդեգրել՝ առաջիկա ընտրություններում լրացուցիչ քվեներ ապահովելու համար։ Հիմքեր կան կարծելու, որ նա խաղում է։ Օրինակ, ինչպիսի՞ն եղավ Էրդողանի արձագանքը երկու տարի առաջ Գազայում Ձեր ռազմական կամպանիային։ Նա դռներ շրխկացրեց, բղավեց, հերոսի կեցվածք ընդունեց տեսախցիկների առջեւ, բայց ներեցեք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի ինտերվենցիայի հարցը չբարձրացրեց, թեեւ այդ ժամանակ Թուրքիան ԱԽ-ի ոչ մշտական անդամ էր:

Հնարավոր է Էրդողանի վարքագծում որոշ զգացական, քաղաքական մոտիվացիա ունեցող չափազանցումներ կան, բայց իրենց արտաքին քաղաքականությունում կատարվող տեղաշարժն արմատական է։ Իշխանության գալուց ի վեր Էրդողանի արտաքին քաղաքականության խորհրդատուն եւ գաղափարախոսը պարոն Դավութօղլուն է։ Նա դիվանագետ չէ, այլ ակադեմիական շրջանակներից եկած փիլիսոփա է... դրա համար էլ մտորում է վաղուց վերացած Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու կամ դրա ազդեցությունը վերագտնելու շուրջ։ Իսրայելի հետ հարաբերություններն այդ տեղաշարժի մի մասն են միայն։ Ոմանք ասում են՝ Թուրքիան հեռանում է Արեւմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը, մերձենում է ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան, եւ դա անհանգստացնող է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ