News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չիկագոյում 80 տարեկանում մահացել է «Սայաթ Նովա» ռեստորանային ցանցի սեփականատեր հայազգի Լեւոն Դեմիրճյանը։ Այս մասին ասվում է «Chicago Tribune»-ում հրապարակված մահախոսականում։

Լեւոնը Բեյրութում է ծնվել, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Թուրքիայից՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից։ Դեռ դեռահասության տարիներին Լեւոնը ԱՄՆ էր տեղափոխվել՝ ուսում ստանալու։ Մտադիր էր ինժեներ դառնալ, սակայն արդյունքում եղբոր՝ Արսենի հետ միասին  բացել է հայկական խոհանոցի ռեստորան։  Նրանց առաջին ռեստորանը, որը բացվել էր 1964-ին, կոչվում էր Auto Gril, այնպես վաճառվում էին գարեջուր ու հասարակ սենդվիչներ։ Երկրորդ ռեստորանն արդեն «Սայաթ Նովան» էր։

Լեւոնի ընկերը՝ Ջոն Տիկյանը, նշում է, որ նա հպարտանում էր հայկական խոհանոցով ու շատ ուշադիր էր կերակրատեսակների բաղադրիչների ու պատրաստման եղանակի նկատմամբ։ Լեւոնի ռեստորաններից մեկը դեռ գործում է Չիկագոյում, այն տնօրինում է նրա զարմիկը։

Լեւոնի կինը՝ Մարջերին, մահացել է 2014-ին։ Նրանք երեք դուստր ունեն՝Տանյան, Նադյան ու Թամարան։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ