News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պատմել է իր մանկական երազանքների մասին։

«Ես այն ժամանակ չեմ մտածել նախագահ դառնալու մասին։ Եվ չէի էլ կարող մտածել։ Նախ, նախագահներ երկրում չկային։ Կային գլխավոր քարտուղարներ։ Բայց ես նաեւ քարտուղար դառնալու մասին չեմ մտածել»,- ասել է նա։

«Կասեմ անկեղծ ու ազնիվ՝ քանի որ ես ապրում էի ոչ այնքան բարեկեցիկ գյուղում, տեսնում այդ մարդկանց տառապանքները, թերությունները, իմ միակ ցանկությունն էր վերցնել մի տարածք, տնտեսություն ու այդ մարդկանց համար որեւէ լավ գործ անել»,- խոստովանել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի մյուս մանկական ցանկություններից էր մասնագիտական սպորտով, մասնավորապես ֆուտբոլով զբաղվելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ