News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ուբաթ 89 տարեկանում վախճանված քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին կյանքի վերջին ամիսներին աշխատում էր Ասիայի կայսերական ավանդույթների եւ եվրասիական երկրների արդի արտաքին քաղաքականության կապի մասին գրքի վրա, նշված է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բժեզինսկին 1981 թվականից աշխատում էր Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, համարվում էր այս հեղինակավոր վերլուծական ինստիտուտի խորհրդականը, վարչության անդամը եւ խորհրդատվական խորհրդի համանախագահը:

«Մահվանից առաջ, մի քանի ամիս Բժեզինսկին աշխատում էր վերջին գրքի վրա, որում ուսումնասիրել է Ասիայում կայսերական հակամարտող ավանդույթները եւ այն, թե դրանք ինչպես են անդրադառնում Եվրասիայի հիմնական երկրների արտաքին քաղաքականության վրա»,- Կենտրոնի կայքում նշել է նախագահ Ջոն Համրը:

ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին վախճանվել է 89 տարեկանում, հայտնել է նրա դուստր Միկան: New York Times պարբերականի տեղեկություններով՝ Բժեզինսկին մահացել է ուրբաթ օրը, Վիրիջինիայի հիվանդանոցներից մեկում:

Բժեզինսկին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Երկու դարաշրջանների միջեւ. Ամերիկայի դերը տեխնոիշխանության դարաշրջանում» (1970) եւ «Շախմատային մեծ տախտակ. ամերիկյան գերակայությունը եւ նրա աշխարհառազմավարական հրամյականները» (1997):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ