News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ամերիկացի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին Ռուսաստանի գլխավոր թշնամին է, հաղորդում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը։

Պատգամավորի կարծիքով՝ աշխարհում Մոսկվայի նկատմամբ ոչ ոք այնքան բացասաբար տրամադրված չի եղել, որքան Բժեզինսկին։ «Նա ամբողջ կյանքում փորձել է վատություն անել Ռուսաստանին։ Նա ամենուր Ռուսաստանին պատժելու, ոչնչացնելու, մասնատելու միջոցներ էր փնտրում»,- ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին կարծում է, որ դրա պատճառը, հնարավոր է, Բժեզինսկու լեհական ծագումն էր։ Պետդումայի պատգամավորի խոսքով՝ «հնարավոր է, Բժեզինսկու հարազատները տուժել են Ռուսական կայսրության օրոք»։

Ժիրինովսկին հայտարարել է, որ Բժեզինկսին ամենամեծ վնասն է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Ըստ նրա՝ քաղաքագետի մահը կլինի հօգուտ Ռուսաստանի, քանի որ դրական կազդի Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ