News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նրանք հույս ունեն, որ Աստանայի բանակցություններում լարվածության թուլացման մասին որոշումները Սիրիայում իսկապես կհանգեցնեն բռնության նվազեցման...

G7-ի երկրները Ռուսաստանին եւ Իրանին կոչ են արել ազդել Դամասկոսի վրա՝ հանուն հրադադրի։ Նրանք հույս ունեն, որ Աստանայի բանակցություններում լարվածության թուլացման մասին որոշումները Սիրիայում իսկապես կհանգեցնեն բռնության նվազեցման։ Այս մասին ասվում է շաբաթ հրապարակված «Մեծ յոթնյակ»-ի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանք, ովքեր ազդեցություն ունեն Սիրիայի ռեժիմի վրա, հատկապես՝ Ռուսաստանն ու Իրանը, պետք է անեն հնարավոր ամեն բան եւ ազդեցութոյւն գործադրեն ողբերգությունը կանխելու համար՝ սկսելով հրադադարի ռեժիմի ամրապնդումից։ Անհրաժեշտ է նաեւ դադարեցնել քիմիական զենքի կիրառությունը, ապահովել անվտանգությունն ու անհապաղ եւ առանց խոչընդտոների մարդասիրական օգնությունը կարիքավորներին, ազատ արձակել ապօրինի բանտարկվածներին»,- նշվում է փաստաթղթում։

«Յոնթյակ»-ի երկրները հույս են հայտնել, որ «Աստանայի համաձայնագիրը կարող է արդյունավետ ներդրում ունենալ Սիրիայում լարվածության թուլացման հարցում»։

Իսկ ամփոփիչ հռչակագրում առաջնորդները Սիրիայում կարգավորման շուրջ պատրաստակամությունը կապել են Ռուսաստանի՝ Դամասկոսի վրա ունեցած իր ազդեցությունն օգտագործելու հետ։

«Եթե Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը դրական տեսանկյունից, մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ երկրի վերականգնման գործում, երբ կայուն եւ վստահելի քաղաքական անցում ապահովվի», -ընդգծվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ