ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկչությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է կոչել եւ խոստացել հաղթել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ահաբեկչությունը սպառնալիք է ամբողջ մարդկության համար: Մենք միասին կհաղթահարենք այդ սպառնալիքը: Եվ մենք կհաղթենք»,- Իտալիայում Սիգոնելլա ռազմաբազայում ամերիկացի զինծառայողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է Թրամփը:
Նա խոստացել է, որ «քաղաքակիրթ աշխարհը կոչնչացնի ահաբեկիչներին եւ կազատագրի նրանց գրաված տարածքները»: