News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրագրողին առավելություն է տալիս ոչ թե բեյջը, այլ նրա հաղորդած տեղեկության նկատմամբ մարդկանց հավատը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր, Boston Globe պարբերականի Վաշինգտոնի գրասենյակի նախկին ղեկավար Սթիվ Քյուրքչյանը։

«Մենք՝ լրագորղներս, ներկայացնում ենք հասարակությունը, աղքատ մարդկանց, որոնք կարիքի մեջ են հայտնվել տնտեսության, կրթության եւ մի շարք այլ պատճառներով։ Մենք պետք է ճանապարհ գտնենք՝ այդ մարդկանց պայմաները երկրի ղեկավարությանն ավելի ըմբռնելի դարձնելու համար։ Աշխարհը երկու շերտի է բաժանվում՝ հարուստների եւ աղքատների։ Լրատվամիջոցների պարտականությունն է՝ ցույց տալ, թե որքան բարդ է կյանքն աղքատների համար»,- ընդգծել է Սթիվ Քյուրքչյանը։

Որպես Boston Globe պարբերականի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար նրա հաջողության գաղտնիքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քյուրքչյանն ընդգծել է. «Մամուլի ազատությունը։ Իմ առավելությունն այն է, որ ես ապրում եմ երկրում, որտեղ կա մամուլի ազատություն։ Եւ հենց այդ ազատությունից էլ ծնվում է մեծ պատասխանատվությունը, արդար ու ազնիվ լինելու պատասխանատվությունը։ Կարող եմ մեկ բան ասել՝ առաջ գնացեք, մի գոհացեք պարզ պատասխաններով, փորձեք ճշմարտությունը պարզել, մի սահմանափակվեք միայն մամուլի ասուլիսներով։ Հենց դա է ինձ առաջ մղում»։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է հասկանալ՝ եթե դու ցանկանում ես ժողովրդավարություն, որտեղ մարդիկ իրավահավասար կլինեն, պետք է լինի ազատ մամուլ։  Համաձայն նրա՝ լրատվամիջոցների առաքելությունը հասարակությանն ավելի ուժեղ դարձնելն է։

Հիշեցնենք, որ Սթիվ Քյուրքչյանը The Boston Globe պարբերականի անդամներից մեկն էր, ովքեր հայտնել են կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքերի մասին։ Այդ իրադարձությունների հիման վրա նկարահանվել է  օսկարակիր «Spotlight» ֆիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ