News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ հպարտ է նման պարգեւի արժանանալու համար: Նա հույս է հայտնել, որ այս շքանշանը խթան կհանդիսանա հետագայում եւս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե իր որ գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած շքանշանը, ինչին Մխիթարյանն արձագանքել է. «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»:

Անդրադառնալով Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի եռագույնը խաղադաշտում բարձրացնելուն, Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ հայկական եռագույնը բարձրացնելը յուրաքանչյուրի պարտականությունն է. «Ինձ համար միշտ պատիվ է տարբեր վայրերում բարձրացնել Հայաստանի դրոշը: Այդ գաղափարը ես վաղուց էի ցանկանում իրագործել եւ ի վերջո ստացվեց, քանի որ մենք կարողացանք հաղթել Եվրոպայի լիգայում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ