News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Աշխարհում բոլոր փոփոխությունները դեպի լավը սկսվում է մարդուց։ Այդ մասին «Ավրորա» մրցանակաբաշխությանը հղած իր տեսաուղերձում ասել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին։ Նա անցած տարի մասնակցում էր մրցանակաբաշխությանը, սակայն այս տարի չի կարողացել գալ հարգելի պատճառով, քանի որ շուտով հայր է դառնալու։

«Ներեք որ ձեր հետ չեմ։ Հավատացեք, հոգով ես ձեզ հետ եմ»,- ասել է նա։

Խոսելով «Ավրորա» մրցանակաբաշխության մասին՝ նա նշել է. «Այս տարվա հավակնորդները իմ հիացմունքն են շարժել։ Ամեն օր մենք լսում ենք պատերազմների, բախումների մասին, բայց չեմ ուզում, որ կենտրոնանանք տառապանքների վրա, մենք ուզում ենք լսել այն մարդկանց մասին, որոնք օգնում են մարդկանց»,- ասել է Քլունին։

Նա նշել է, թե պետք է ստեղծել գլոբալ մարդասիրական միություն։ «Դա մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է, պետք է միավորվենք եւ իրավիճակը փոխենք դեպի լավը։ Պետք է մի սերունդ աճի, որը հասկանա՝ միայն իր մասին չպետք է մտածի։ Աշխարհում բոլոր փոփոխությունները դեպի լավը սկսվում է մարդուց»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ