News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շատ գումարներ են ծախսել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, սակայն «Ավրորա» մրցանակաբաշխությունն ավելին է արել՝ հարցը ներկայացնելով որպես մարդու իրավունքների խնդիր։ Այդ մասին հայտարարել է «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Երեւանում կայացած ամփոփիչ ասուլիսում։

«Պատմության ընթացքում հայերին ասում էին, որ նրանք չնչին խումբ են, նրանք պայքարում էին, բայց սա առաջին անգամն է, երբ ես լսում եմ, թե Հայաստանը կարող է ունիվերսալ արժեքների կենտրոն լինել։ Ամբողջ աշխարհում Հայաստանը կտեսնեն որպես կենտրոն, որը ձգտում է պահպանել ալտրուիզմի կրակը»«- նկատել է Գրեգորյանը։

Նա հերքել է պնդումները, թե սա ազգայնական միջոցառում է։ «Սա միջազգային իրադարձություն է»,- ընդգծել է նա։ Խոսելով մրցանակաբաշխության քննադատների մասին՝ Գրեգորյանը նշել է, թե ինքն ու մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը կարող էին վիլլաներ ու ադամանդներ գնել, կազինո խաղալ, սակայն զբաղվում են այլ գործերով։ «Ի՞նչ են նրանք (քննադատները-խմբ.) առաջարկում։ Ոչինչ։ Թող ներկայացնեն Հայաստանի իրենց տեսլականը»,- ասել է Գրեգորյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ