News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ից հունիսի 18-ը Ucom ընկերությունն «Արարատ» գոլֆ ակումբի հետ համատեղ հատուկ UcomPremier բաժանորդների համար կազմակերպում է Գոլֆի առաջնություն: Հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվելու հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ֆրանսիայում կայանալիք «Open de France» գոլֆի միջազգային հեղինակավոր մրցաշարին:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի բաժանորդ` մշտապես օգտվելով ընկերության ձայնային կամ շարժական ինտերնետ ծառայություններից:

«Շնորհակալություն մեր ընկերության հավատարիմ ու շատ կարևոր բաժանորդներին մեր ծառայություններից օգտվելու համար: Այս մրցաշարը մեր ընկերության երախտագիտության դրսևորումներից է իր Premier բաժանորդների նկատմամբ», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Ի դեպ, մինչ մրցաշարը կլինեն հատուկ դասընթացներ նրանց համար, ովքեր դեռ չգիտեն գոլֆ խաղալ, իսկ նրանք, ովքեր արդեն խաղում են, հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց հմտությունները: Նշենք նաև, որ UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելու ժամանակ, ինչպես նաև օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից, որոնք առաջարկում են Ucom-ի գործընկեր կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ