News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակում 7 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը օրերս հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Իրինան նշեց, որ նախարարին ներկայացրել է իր որդու մահվան հանգամանքները եւ պահանջել բացահայտել որդու մահվան մեջ մեղավոր անձանց ու պատասխանատվության ենթարկել նրանց: Սակայն նախարար Վիգեն Սարգսյանը Իրինա Ղազարյանին ասել է, որ գործն իր իրավասության ներքո չէ եւ չի կարող օգնել նրան:

«Ինքն ասեց՝ ես իրավասու չեմ, ուրիշ ինչո՞վ կարամ Ձեզ օգնել: Մանրամասն ներկայացրել եմ իմ տղայի սպանության հանգամանքները, միայն ասում էր՝ ես իրավասու չեմ: Բայց իմ հետախույզ տղայի կյանքը խլել են։ Ինքն ինձ ոչ մի բանով չի կարա օգնի, քանի դեռ ժողովրդի գրպանից հանած 1000 դրամով է ուրիշներին օգնում»,-ասաց տիկին Իրինան:

Արթուր Ղազարյանի մոր հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ չի կայացել: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Իրինան նշեց, որ դատախազը նախապես օր եւ ժամ է նշանակել հանդիպման համար, սակայն դատախազությունում իրեն այլ մարդ է ընդունել:

«Խոստացել էին, որ դատախազ Արթուր Դավթյանը կընդունի, բայց չընդունեց: Ինչ-որ Գայանե Գասպարյան եկավ, բայց ես չցանկացա, որ ինքն ընդունի ինձ, նա ոչ մի բանի չի տիրապետում, պետք է կրկին ասեի, ներկայացնեի թե ինչ է տեղի ունեցել, դատախազը խոստացել էր, թող ընդուներ»,-ասաց նա:

Տիկին Իրինան նշեց, որ իր որդու՝ բանակում մահանալու հանգամանքները ամեն կերպով կոծկվում են եւ պատկան մարմինները հենց դրա համար է, որ ոչինչ չեն ձեռնարկում. «Դուրս է գալիս, որ ոչ մեկին ձեռք չի տալիս, որ որդուս սպանությունը բացահայտվի, իրանք միայն կոծկելու տերն են: Դատախազն ասել է՝ ժամանակ չունի, ժամ է նշանակել: Սեյրան Օհանյանն ասել է` պետական գաղտնիք է, ու էդպես շարունակում են նաեւ իրենք»:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի տվյալների, ժամկետային զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանը, 2010թ. դեկտեմբերի 15-ին իրեն վատ է զգացել, շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հոսպիտալ: 2010թ. դեկտեմբերի 17-ին վիրահատվել է, դեկտեմբերի 21-ին մահացել` այդպես էլ գիտակցության չգալով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության միջադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ