News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջապես Գերմանիայի կանցլերը բացահայտ ընդունել է, որ տրանսատլանտյան հարաբերությունները այլեւս «սովորական կանոններով խաղ չեն»։ Հիմա այդ խոստովանությանը պետք է հաջորդեն գործողություններ, համարում է Tagesspiegel-ը։

Բավարիայում կիրակնօրյա ելույթի ժամանակ Անգելա Մերկելը առաջին անգամ ընդունել է Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում հակասությունների առկայությունը ։ «Ժամանակները, երբ մենք կարող էին ամբողջովին վստահել ուրիշներին, անցել են, ես դա վերջնականապես հասկացա այս օրերին»,- հայտնել է կանցլերը։

«Իհարկե այս հայտարարություններում կա նաեւ նախընտրական հռետորաբանության մասնաբաժին,- համարում է հոդվածագիրը,- ՍԴԿ-ն՝ Մերկելի ղեկավարած ՔԴՄ-ի մրցակիցը,  Թրամփին դարձրել է իր նախընտրական քարոզարշավի բացասական հերոսը, Մերկելն էլ մտադիր չէ Թրամփի հարցում զգուշավորություն դրսեւորել։ Այդուհանդերձ, նա առայսօր փորձում էր հարթել սուր անկյունները։ Իսկ հիմա երազանքները փշրվել են՝ Թրամփը հաստատվում է ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործչի դերում, որը ձգտելով շեղել ուշադրությունը ներքաղաքական սկանդալներից, ըստ երեւույթին արտաքին քաղաքականության մեջ կմնա մեկուսացման կողմնակից»։

Ճիշտ է, որքան էլ ուշագրա վ չլինեն Մերկելի հռետորաբանության փոփոխությունները՝ գործնականում որոշակի քայլեր իրականացնելը հեշտ չի լինելու՝ «քաղաքական շատ հարցերում եվրոպացիները սերտորեն կապակցված են ԱՄՆ-ի հետ», արձանագրում է լրագրողը։

Մոտ ապագայում Եվրոպան, Կանադան ու Ճապոնիան պետք է ուժեղացնեն իրենց գոծունեությունը միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու ու սովյալներին օգնելու հարցերում։ «Նախ նրանք կարող էին օգնել ՄԱԿ-ին, որին սովի դեմ պայքարի համար 6․9 մլրդ դոլար է պետք։ Դա կդառնար իսկական ազդանշան այն մասին, որ արեւմտյան արժեքները չեն փլվի Թրամփի պաշտոնակալությունից հետո»,- ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ