News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բարեփոխումների գործընթացում պետք է ներգրավել համայն հայության ներուժը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ Սփյուռքում հայապահպանության գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ, եւ ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչն հենց այդ նպատակին էր ուղղված:

Սերխիո Նահապետյանը ՌԱԿ անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերի ու բարեփոխումների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ համահայկական նշանակության խնդիրների լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք համագործակցության, հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի եւ Արցախի զարգացման հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ