ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնակատարի հետ քննարկվել է ազատազրկման վայրերում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել են նաեւ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված գործառույթներին, կարեւորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: