News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ե՛վ ամերիկացիները, ե՛ւ Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարում Իրաքի եւ Սիրիայի քրդերի հետ: Հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության իստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ու Իրանը դեմ են արտահայտվել քրդական պետության ստեղծմանը, թուրքագետը պատասխանեց. «Այո, ե՛ւ պետքարտուղարությունը, ե՛ւ Իրանը հայտարարել են, որ դեմ են այդ գործընթացին, բայց պատմական փորձը հուշում է, որ քրդերի հետ կապված հարցերը գերտերությունների եւ տարածաշրջանի պետությունների հետաքրքրությունների կենտրոնում են: Այս դեպքում հայտարարություններն ու իրական գործողությունները շատ դեպքերում չեն համընկնում»:

Նրա խոսքով՝ հստակ հաշվարկ կա, եւ կարող են լինել հայտարարություններ, որոնք չեն համընկնի իրականության հետ: «Տվյալներ կան, որ ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարում Իրաքի եւ Սիրիայի քրդերի հետ: Այսինքն՝ Մերձավոր Արեւելքում մեծ խաղ է ընթանում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ