News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղու» տոմսերի էլեկտրոնային ամրագրման համակարգն ԱՊՀ-ում լավագույններից է։ Այս մասին Երեւանի կայարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկաթուղու ուղեւորափոխադրումների բաժնի պետ Գագիկ Մովսեսյանը։

Երկաթուղային տոմսերի էլեկտրոնային վաճառք ամեն տեղ գոյություն չունի, իսկ մոտակա երկրներում՝ միայն Ռուսական երկաթուղիների համար։

«Մեզ մոտ կարելի է դյուրությամբ առցանց տոմս ձեռք բերել։ Իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները գիտեն այդ մասին եւ մի քանի օր առաջ են տոմս գնում։ Օրինակ՝ գալիս են Երեւան եւ ցանկանում են Թբիլիսի մեկնել։ Այս պարագայում նրանք առանց դժվարության մեր կայքից գնում են առցանց տոմսեր», - նկատեց Մովսեսյանը։

Նա հավելեց, որ Թբիլիսի մեկնող գնացքում օտարերկրացիներն ավելի շատ են։ «Բաթումիի գնացքում հիմնականում հայեր են, որոնք ծովափ են մեկնում։ Իսկ Թբիլիսիի գնացքում երբեմն 80-90 տոկոսն օտարերկրացիներ են», - հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ