News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փհենյանը կհզորացնի իր միջուկային պոտենցիալը՝ ԱՄՆ-ի եւ նրա կողմնակիցների Փհենայնի վրա ճնշման ուժգնացմանը համապատասխան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԿԺԴՀ ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Որքան շատ ԱՄՆ-ն ու այլ թշնամի ուժեր աննախադեպ ճնշում գործադրեն մեզ վրա, այնքան ավելին կլինի մեր բանակի ու ժողովրդի ատելությունը, կհզորացվի մեր միջուկային պոտենցիալը՝ ագրեսիան ու չարիքն արմատախիլ անելու համար»,- նշված է հայտարարությունում։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նշել է, որ «ԱՄՆ-ի եւ նրա վասալների կողմից պատժամիջոցներն ու ճնշումներն անցնում են սահմանը»։ Հյուսիսկորեական դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ ներկայում ԿԺԴՀ-ի  կուսակցական ու կառավարական 15 մարմիններ, 73 ընկերություններ եւ 90 անձինք գտնվում են պատժամիջոցների ցուցակում՝ 16 ինքնաթիռների եւ 20 նավերի հետ մասին, որոնք կապ չունեն ռազմական ոլորտի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ