News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 17-ին, ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական եւ հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին եւ բարեկամ գերմանացի ժողովրդին:

«Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի եւ Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների եւ վճռական կամքի շնորհիվ ապահովվեց Եվրոպայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց Գերմանիայի միջազգային հեղինակությունը»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ