News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փաստորեն վարկաբեկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, Հասարական- քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմագետ Վլադիմիր Եվսեեւը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի վրա ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի երեկվա խախտմանը՝ նա նշել է․ «Ադրբեջանական կողմի ներկա գործողությունները պայմանավորված են հետեւյալ հանգամանքով՝ նրանք համարում են, որ տարածքներ պոկելու քաղաքականությունը, որը նրանք իրականացրել են անցած տարվա ապրիլին, հաջող քաղաքականություն է։ Որքան մարդ էլ զոհվի՝ նրանց համար ամենագլխավորն այն է, որ տարածքների գոնե մի փոքր մասը վերադարձվի։ Երկրի ներսում չափից ուժեղ PR է իրականացվում՝ Իլհամ Ալիեւի ու նրա կնոջ՝ Մեհրիբանի անձնական իշխանության ամրապնդման նպատակով։

Վլադիմիր Եվսեեւը չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունեն։ «Եթե դրանք նշանակություն ունենային, Ադրբեջանը կկատարեր այն որոշումները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, մասնավորապես, հակամարտության գոտում դիտորդական առաքելության ավելացման ու միջադեպերի հետաքննման միջազգային մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Դրա համար է լ ես կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ, դա կապակցված չէ համանախագահների վերջին հասցեական հայտարարությունների հետ, այլ ավելի շատ ներադրբեջանական պատճառներով է պայմանավորված»,- պարզաբանել է նա։

Այն հարցին, արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ -երկրների կողմից որեւէ գործուն քայլեր կհաջորդեն՝ ռազմագետը շեշտեց․ «Ես կարծում եմ, որ համանախագահ երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները Ադրբեջանի հանդեպ կխստանան, քանի որ նա չի կատարում ԵԱՀԿ ՄԽ մակարդակի վրա ընդունված որոշումները։ Դա Մոսկվային ու Վաշինգտոնին կստիպի ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա, որպեսզի նա կատարի ավելի վաղ ընդունված որոշումները»։

Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Իսկ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ