News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա սա այս տարվա իրենց երկրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է, եւ երկուսի դեպքում էլ միջազգային հանրությունը Վիեննայի համաձայանագրի համաձայն իրազեկված չէ: Հերթական անգամ փաստում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արհամարհում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հունիսի 12-16 Նախիջեւանում ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են իրականացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունների նպատակն է զինված ուժերի միջեւ փորձի փոխանակմամբ զորքերի համակարգման զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ