News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Տուլայի երկրամասի Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում հայկական միկրոավտոբուսի եւԿԱՄԱԶ մակնիշի մեքենայի բախման կապակցությամբ։

Քննության տվյալներով, հունիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին «Մոսկվա-Դոն» մայրուղու 133-րդ կիլոմետրին, Տուլայի երկրամասի Վենեվսկայա շրջանում ԿԱՄԱԶ բեռնատարի վարորդը բախվել է «IVECO» մակնիշի միկրոավտոբուսին, որը երթեւեկում էր Մոսկվայի ուղղությամբ։ Միկրոավտոբուսում եղել են 20 անձինք, այդ թվում՝ երկու վարորդներ։ Բախումից հետո բեռնատարը շրջվել է մայթեզրին։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ինը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Տուլայի եւ Մոսկվայի երկրամասերի հիվանդանոցներ, մեկ ուղեւոր՝ 1961թ. ծնված, մահացել է։ Նախնական տվյալներով, միկրոավտոբուսի ուղեւորներից երկուսն անչափահաս երեխաներ են։

Քննչական կոմիտեն ստուգողական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու ողբերգության հանգամանքները։ Ստուգման արդյունքում որոշում կկայացվի, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե վիրավորները ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ ԱԻՆ տվյալներով, մահացածը ՌԴ քաղաքացի Օթար Նասիրովն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ