News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի սպասվող հրապարակումները ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասին, ինչպես նաեւ այդ երկրների միջեւ աճող ռազմավարական հակասությունները բարդանում են նաեւ նրանով, որ մինչ օրս Թուրքիայում ԱՄՆ դեսպան չի նշանակվել:

Նախորդ դեսպան Ջեյմս Ջեֆրին նշանակվել է դեսպան Իրաքում եւ լքել Անկարան հուլիս ամսին: Նրա փոխարեն պետք է նշանակվեր Ֆրենկ Ռիկարդոնեն, սակայն նրա նշանակումը դեռ չի հաստատվել Սենատի կողմից, գրում է Hurriyet Daily News-ը:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները հակասության մեջ մտան, երբ սկսեցին բարելավվել Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները` թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին: Որոշ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայում դեսպանի ներկայությունը կարող էր լուծել առկա խնդիրները:

Նախկինում դեսպաններ Մորթոն Աբրամովիչը, Մարկ Գրոսմանը, Մարկ Փերիսը եւ Էրիկ Էդելմանը մեծ քաղաքական կշիռ են ունեցել շնորհիվ ԱՄՆ վարչակազմի բարձր էշելոնի հետ ունեցած սերտ կապերի: Ռիկարդոնեն նույնպես կարող էր այդպիսի ֆիգուր դառնալ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսում եւ Ֆիլիպիններում դեսպան աշխատած Ռիկարդոնեի թեկնածությունը ներկայացրել է դեռեւս հոլիսի 1-ին, սակայն սենատոր Բրաունբեկը վետո է դրել այդ թեկնածության վրա:

ԱՄՆ նախագահն իրավունք ունի շրջանցելՍենատի վետոն եւ դեսպան նշանակել Սենատի «ընդմիջման» ժամանակ: Նման հնարավորություն ստեղծվեց Սենատի միջանկյալ ընտրությունների ժամանակ նոյեմբերի  սկզբին, սակայն այս տարի Սենատի պատմության մեջ առաջին անգամ Սենատն ընդմիջման չգնաց:

Նման պայմաններում Ռիկարդոնեի թեկնածությունը կարող է հաստատվել ընտրություններից հետո Կոնգրեսի նստաշրջանի ժամանակ, բայց նորընտիր Կոնգրեսի առաջին նիստից առաջ:

Այդ ժամանակահատվածը կտեւի մինչեւ հունվարի 3-ը: Այդ նստաշրջանին մասնակցում են միայն այն սենատորները, որոնք չեն կարողացել վերընտրվել:

Եթե Բրաունբեկը հանի իր վետոն, թեեւ նման նշաններ չկան, եւ Սենատն իր նստաշրջանում հաստատի Ռիկարդոնեի թեկնածությունը, նա կնշանակվի Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Բրաունբեկը միջանկյալ ընտրություններում ընտրվել է Կանզասի նահանգապետ նոյեմբերի սկզբին եւ տարվա վերջին կթողնի իր պաշտոնը Սենատում:

Նորընտիր Սենատը իր աշխատանքները կսկսի հունվարի 3-ին եւ եթե որեւէ մեկը նոր վետո չդնի Ռիկարդոնեի թեկնածության վրա, ապա այն կհաստատվի: Հակառակ դեպքում, նախագահ Օբաման ստիպված կլինի առաջարկել նոր թեկնածություն եւ ողջ գործընթացը նորից կսկսվի: Այդ դեպքում, առնվազն մինչեւ փետրվար Թուրքիան կմնա առանց ԱՄՆ դեսպանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ