Հունիսի 19-ին, ժամը 16.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 19.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 44/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: