News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը երկրի կառավարությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերը եւ Ալիեւի ռեժիմի անհիմն ագրեսիան, հաղորդում է Horizonweekly-ն։

Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլենդին հղված նամակում Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը նշել է, որ Կանադայի եւ միջազգային հանրության միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անկարողությունը ավելի է ուժեղացնում Ալիեւի ռեժիմը եւ տարածաշրջանում հետագա բռնության ու ապակայունացման համար խթան կարող է հանդիսանալ։

Նրա խոսքով՝ ավելի մեծ անհանգստության տեղիք է տալիս փաստը, որը հրադադարի խախտման վերջին դեպքերն արձանագրվել են, երբ Բաքուն հրաժարվել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը թույլ տալ առաջնագիծ այցելել։ «Մոնիթորինգը շատ կարեւոր է  վստահությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար, որոնք Ադրբեջանը մշտապես ձախողում է»,-նշել է Միրաքյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Իսկ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Եւս 2 զինծառայող վիրավորում է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ