News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտակերտի ճանապարհին, բարձր ժայռի վրա, հեռվից երեւում է սպիտակ փոքրիկ եկեղեցին։ Վանքասար՝ գրված է ճանապարհի ցուցանակի վրա։

6-7-րդ դարերում կառուցված Վանքասարը պատմական հայտնի հուշարձանի՝ Տիգրանակերտի հարեւանությամբ է գտնվում, որի պեղումներն արդեն մի քանի տարի շարունակվում են։ Այդ հարեւանությունը, հավանաբար, անարդարացիորեն ստվերում է Վանքասարը։

Դեպի Վանքասար տանող մայրուղուց մոտ 3․5 մ երկարության գյուղամիջյան ճանապարհ է սկսվում։ Բավականին կտրուկ զառիթափ է, ու ճանապարհից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի շրջակայքը։ Եկեղեցուց ոչ հեռու դարպասներ են։

Տխուր է, բայց եկեղեցին լքված է։ Պոկված, կանաչ ներկված դռները քարերի միջոցով են ամրացվում, որպեսզի եկեղեցի կովեր չմտնեն։ Ներսում եկեղեցին մասամբ վերանորոգված է, երեւում է մոխրագույն հին քարաշարը ու վառ սպիտակ ժամանակակից երեսապատումը։ Թե առաջինի, թե երկրորդի վրա արդեն զանազան անտեղի գրություններ կան։ Խորանում մի քանի սրբապատկերներ են, կարելի է մոմ վառել, եթե նախապես ձեզ հետ բերեք։

 Ծիծեռնակների ընտանիքից բացի շուրջը ոչ մի շնչավոր չկա։

Եկեղեցին գտնվում է կլոր հրապարակի վրա , որի շուրջ կարելի է պտտվել սալարկված սպիտակ բակով։ Քարե եզրապատ, որի ետեւում ճանապարհի մյուս կողմից ուղղաբերձ քարափ է թաքնված։ Յուրատեսակ անառիկ ամրոց։ Եկեղեցուց աննկարագրելի ու անմոռանալի տեսարան է բացվում։ Ափսոս, որ եկեղեցին լքված է ու առանց պատշաճ հսկողության կարող է ոչնչանալ։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ