News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանքանյութի եւ կապարի առնվազն զանգվածին 45 տոկոս պարունակությամբ խտանյութի համար, որը ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում որակավորվում է 2607 00 000 1 ծածկագրով, ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքը 2 տարով երկարացնելու որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Հարցի քննարկումը նախաձեռնել էր Ղազախստանը: Որոշման ընդունման օգտին էին ԵՏՄ երկրներում կապարի մեծ պարունակությամբ նշված տեսակի հումքի արտադրության անբավարար ծավալները: Փորձագետների կարծիքով` հանքանյութի եւ կապարի բաժնի փոքր ցուցանիշներով խտանյութի օգտագործումը հանգեցնում է սարքավերման երկարատեւության նվազման, տեխնոլոգիական ծախսերի մեծացման եւ արտադրական գործընթացի բարդացման ու ծախսերի աճի:

ԵՏՀ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել, որ հանքանյութի եւ առնվազն զանգվածին 45 տոկոս կապար պարունակող խտանյութի 95 տոկոսը, որոնք բերվում են երրորդ երկրներից, ԵՏՄ են ներմուծվում Տաջիկստանից, որը մտնում է ԱՊՀ երկրների ազատ առեւտրի գոտու մեջ: Այսպիսով, Տաջիկստանից ստացվող հումքի համար ներկայումս կիրառվում է զրոյական մաքսատուրք: 2016 թվականին մատակարարումների ընդհանուր ծավալը կազմել է 93,038 տոննա` ընդհանուր 101,649,000 դոլար գումարով:

Այս որոշումն ընդունվել է 2017-ից 2019 թվականների համար եւ ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 30 օրը լրանալու ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ