News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ-ում ԱՄՆ-ի առեւտրի պալատի հետ համատեղ քննարկման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման նպատակը, որին մասնակցել են գործարարներ, մեր երկրում մրցակցային դաշտի վերաբերյալ ամերիկյան ներդրումային ընկերությունների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները լսելն ու դրանց լուծման ուղիների քննարկումն է:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ԱՄՆ առեւտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանը եւ տարբեր առաջատար ոլորտներ ներկայացնող գործարարներ:

Անդրադառնալով տնտեսական մրցակցության կարեւորությանը, դեսպանն իր խոսքում նշեց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման համար: Մենք խրախուսում ենք Հանձնաժողովին խթանել թափանցիկությունը՝ կառուցողական հանրային երկխոսություն ծավալելու հակամենաշնորհային օրենսդրությունը իրականացնող գերատեսչության, ակադեմիական շրջանակների, դատական համակարգի եւ մասնավոր հատվածի միջեւ՝ գործարար միջավայրի, սպառողների պաշտպանության բարելավման եւ դեպի Հայաստան ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով»: Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանն էլ նշեց, որ նպատակ ունենալով բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը մեր երկրում, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը կարեւորում է ազատ մրցակցության խնդիրը, օրենքների արդար կիրառումը եւ ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում. « Մեր պալատը, լինելով պետական եւ մասնավոր հատվածների միջեւ կառուցողական երկխոսություն խրախուսող հարթակ, ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները հնարավորություն ունեն բարձրաձայնել իրենց խնդիրները, մտահոգությունները եւ առաջարկությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ ակնկալել անկեղծ պատասխաններ»:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն վստահություն հայտնեց, որ շարունակական համագործակցությունը բերելու է առկա խնդիրների համալիր լուծմանն ու առավել բարենպաստ մրցակցային միջավայրի ձեւավորմանը. «Մենք անշուշտ վստահ ենք, որ մեր երկրում ներդրումային բարենպաստ միջավայրի համար մրցակցային դաշտը առանցքային կարեւորություն է ներկայացնում: Այդ իսկ պատճառով անում եւ շարունակելու ենք անել ամեն ինչ՝ առկա խնդիրների լուծման, նոր գաղափարների եւ ծրագրերի ներդրման, ինչպես նաեւ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ: Մեզ համար կարեւոր է մեծ թե փոքր՝ յուրաքանչյուր տնտեսվարողի կարծիքը, առաջարկները, այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ այստեղ՝ կառուցողական քննարկում ունենալու եւ, բնականաբար, արդյունքում եւս մի քայլ առաջ գնալու մեր երկրի բարեխիղճ տնտեսական մրցակցության կայացման ոլորտում: Ես խորապես համոզված եմ, որ պետական մարմին- մասնավոր համակարգ ակտիվ համագործակցությունը բերելու է առկա խնդիրների համալիր լուծմանը: Նման հաջողված օրինակները մեր գործունեության ընթացքում բազմաթիվ են, երբ ձեր ազդակների շնորհիվ վեր ենք հանել ու լուծում տվել տասնյակ էական խնդիրների»:

Հանդիպման ընթացքում գործարարների հետ տեղի է ունեցել ակտիվ քննարկում վերջիններիս հուզող խնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվել են օրենսդրական բարեփոխումներին, իրավական եւ ընթացակարգային մի շարք հարցերի, ինչպես նաեւ բարձրաձայնվել են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Հանձնաժողովը կլինի հետեւողական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Ամենաշատ