News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում վիրավորված եւ հունիսի 17-ին աչքի վիրավորումով Երեւան տեղափոխված պայմանագրային զինծառայող 33-ամյա Մյասնիկ Հովհաննիսյանի վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Վիրահատությունից հետո ամենայն հավանականությամբ զինծառայողի տեսողությունը կվերականգնվի, թե ինչքանով, այս պահին հստակ չենք կարող ասել: 100 տոկոսով չի վերականգնվի»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Մյասնիկ Հովհաննիսյանը գտնվում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Հունիսի 17-ին Երեւան տեղափոխվելուն պես նա վիրահատվել է: Վիրավորվելու հետեւանքով Մյասնիկ Հովհաննիսյանի երկու աչքերն էլ վնասվել են: Վիրահատության ընթացքում Մյասնիկի ձախ աչքից արկի մեծ բեկոր են հեռացրել, ինչպես նաեւ մի քանի մանր բեկորներ՝ աջ աչքից։ Զինծառայողի աչքերն ու դեմքը տուժել են նաեւ այրվածքից,

Մյասնիկը ծնվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է։ Նա երեք երեխա ունի, ավագ որդին 9 տարեկան է, միջնեկ դուստրը դեռ մանկապարտեզ է հաճախում, իսկ կրտսեր դուստրը 2 տարեկան է։

Հիշեցնենք, որ Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ