News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանից հեռանում են այն մարդիկ, որոնց մոտ հայրենասիրության զգացումը թույլ է արտահայտված, եւ որոնք ցանկանում են իրենց կյանքի պայմանները լավացնել: Այս մասին հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Արտագաղթ կա: Սակայն դրա պատճառներն այնքան էլ տնտեսական չեն: Ես սրա մեջ համոզված եմ: Ես խորապես ուսումնասիրել եմ այն մարդկանց հարցը, ովքեր Հայաստանը լքում են: Չափից ավելի աղքատները, որոնք հողին կպած են, երկիրը չեն լքում: Լքում է հիմնականում ակտիվ հատվածը: Նրանք, ովքեր ցանկանում են ավելի լավ ապրել»,- ասաց նախկին պատգամավորը` հավելելով, որ ոչ ոք չի կարող բոլորին ստիպել լավ հայրենասերներ լինել: Նրա խոսքով` հասարակության շարքերում կարող են լինել ավելի կամ պակաս հայրենասիրական տրամադրվածությամբ քաղաքացիներ: Սակայն Ալեքսանյանը հավելեց, որ այս մարդկանց չի մեղադրում եւ հասկանում է հեռանալու պատճառը. կարեւորագույն պատճառներից մեկը, որը մարդկանց արտագաղթելու է մղում, հասարակության մեջ իշխող անարդարությունն է:

Հանդիպման մյուս բանախոս Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն իր հերթին հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի անմիջական մեղավորը գործող իշխանությյունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության: Ընդդիմադրի խոսքով` վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ավելի քան միլիոն մարդ հարկադիր կարգով կաշառք է ստացել: «Գիտե՞ք, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շրջանում ինչ խնդրի առջեւ է կանգնել բանկային համակարգը: 10 հազար դրամ անվանակարգով թղթադրամ պարզապես չկար»,- հավելեց Ասատրյանը` ակնարկելով ընտրակաշառքի չափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ