News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունիսի 23-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիեւ):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ինդոնեզիայի դերը Հարավարեւելյան Ասիայում եւ պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները, ինչին կարող են զգալիորեն նպաստել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկու երկրների միջեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, կխթանի նաեւ հայ-ինդոնեզական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Յուդդի Կրիսնանդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության ու շնորհավորանքի համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է դեսպան լինել մի երկրում, որի հինավուրց պատմությունն ուսումնասիրելով՝ մեծագույն հարգանք է առաջանում հայ ժողովրդի նկատմամբ: Ինդոնեզիայի դեսպանը երկկողմ համագործակցության տեսանկյունից հեռանկարային է համարել կրթության, զբոսաշրջության, առեւտրատնտեսական կապերի սերտացման ուղղությամբ աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը երբեւէ չի կարող խոչընդոտ լինել փոխգործակցության զարգացման համար՝ հատկապես 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն կրճատում է աշխարհագրական հեռավորությունը եւ մեծ հնարավորություններ տալիս զարգացնելու հարաբերությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ