Տեսախցիկը ֆիքսել է Երեւանում 1 ամիս առաջ գողացված քարտով բակոմատից գումար կանխիկացրած անձին:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ մայիսի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ խանութներից մեկից գողացել էին պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր: Պարզվել է, որ նախորդ օրը գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել էին 160 հազար դրամ: Բանկոմատի տեսախցիկը ֆիքսել է գումարը կանխիկացրած քաղաքացուն:
Ոստիկանությունը խնդրում է տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին դիմել ոստիկանության բաժին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: