News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի լրագրող Ահմեդ Ալթանը դատարանում հայտարարել է, թե ինքն ու իր եղբայրը ձերբակալված են Էրդողանին քննադատելու համար։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26–րդ դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Ահմեդ Ալթանը հանդես է եկել պաշտպանական ճառով, որի ընթացքում շեշտել է, որ իր ու իր եղբոր ձերբակալությունն ու կալանքը քաղաքական հողի վրա է։  Նա ծիծաղելի է համարել իրեն դատել հեղաշրջման փորձի գործով միայն այն պատճառով, որ ինքը ճանաչել է հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողներին։

«Ինչպե՞ս կարող է մեկին ճանաչելը հանցանք համարվել։ Այդ դեպքում բոլոր բանտ այցելողներին պետք է դատապարտեն»,–ասել է Ահմեդ Ալթանը՝ իրեն ուղղված մեղադրական եզրակացությունը որպես իրավական պոռնո անվանելով։

Նշենք, որ Taraf պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իր հրապարակումներում բազմիցս կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ