News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կենտրոնական մասում, այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07.02-ին, երկրաշարժի օջախը գտնվել է Նագանո պրեֆեկտուրայում, հողի մակերեւույթից շատ քիչ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Ցնցումները զգացվել են 25 պրեֆեկտուրաներում, այդ թվում Իսիկավա, Գիֆու, Տոյամա, Կիոտո, Օսակա, Հյոգո, Սիձուոկա եւ այլ պրեֆեկտուրայում։ Տոկիոյում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ մեկ բալ։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ