News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Դակոտա նահանգի Արվեստի խորհուրդը որոշել է ամերիկահայ մետաղագործ Նորիկ Աստվածատուրովին ներկայացնել Ազգային ժառանգության կրթաթոշակին, հաղորդում է minotdailynews.com-ը:

Աստվածատուրովը մրցանակը կստանա սեպտեմբերին, Վաշինգտոնում: Այն կազմում է 25 հազար դոլար: Կրթաթոշակը Միացյալ Նահանգներում հայտնի պարգեւ է, շնորհվում է ֆոլկ եւ ավանդական արվեստի լավագույն գործիչներին՝ ոչ միայն վարպետության, այլեւ ազգային ավանդույթները ներկայացնելու եւ տարածելու համար:

Աստվածատուրովն ընտանիքի հետ Հյուսիսային Դակոտա է եկել 1992-ին: Ժամանելու հենց առաջին տարուց նա բազմաթիվ աշխատարաններ է ունեցել, սովորեցրել եւ ցուցահանդեսներում ներկայացրել է հայկական մետաղագործությունը: Նրա աշխատանքները գնահատում են ոչ միայն Հյուսիսային Դակոտայում կամ ԱՄՆ-ի հայ համայնքը, այլեւ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: 

Տպել
Ամենաշատ