News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Մոնղոլիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենում։ Երկրի քաղաքացիներն ընտրում են երկրի հինգերորդ նախագահին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոնղոլիայում նախագահական ընտրություններ տեղի են ունենում յոթերորդ անգամ։ Դրանց 3 թեկնածու է մասնակցում՝ երկրի խոշոր քաղաքական կուսակցություններից։ Գործող նախագահ Ցախիագին Էլբեգդորժը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում եւ, երկրի օրենսդրության համաձայն, երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի։ 

Եթե Հանրապետության նոր նախագահն ընտրվի ընտրությունների առաջին փուլում, երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ինչից հետո նախագահը կստանձնի իր պարտականությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ