News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը ներկայացրեց «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը, որը կքննարկվի ԱԺ առաջիկա նստաշրջանում: Օրինագծով նոր գործիքներ են նախատեսվում, փաստաթղթի համաձայն` Բանկային կարգավորման Բազելի կոմիտեի «Բազել-3»-ը:

Օրինագծով առաջարկվում է բանկային գործունեության նորմատիվներին ավելացնել լեւերիջի (leverage) գործակիցը: Ըստ «Բազել-3»-ի` այն նախատեսված է 3 տոկոսից ոչ ցածր: ԿԲ-ն որքա՞ն է առաջարկում:

Նախկինում ֆինանսական կայունությունը որոշվում էր ըստ առանձին բանկերի: Սակայն փորձը ցույց տվեց, որ նման առանձնացված հաշվարկը դեռեւս բավական չէ: Այս պատճառով Բազելի կոմիտեն համակարգային ռիսկերի դեմ նոր մակրոպրուդենցիալ մեխանիզմներ առաջարկեց: Լեւերիջը դրանցից մեկն է: Այն հաշվում են կապիտալի եւ ակտիվների հարաբերակցությամբ: Սակայն ի տարբերություն կապիտալի համարժեքության գործակցի (CAR), այստեղ ակտիվները ըստ ռիսկի չեն չափվում: Իսկ սա նշանակում է, որ ակտիվներն ինչպիսի ռիսկայնություն էլ ունենան, բանկը պետք է կապիտալի եւ ակտիվների ինչ-որ նվազագույն հարաբերակցություն պահպանի: Այսինքն` կապիտալի նկատմամբ պահանջները մեծանում են: Ինչո՞ւ: Որովհետեւ 2008-2009 թվականների խնդիրները ցույց տվեցին, որ եթե բարձր լեւերիջ ունես, ապա ակտիվների նույնիսկ աննշան արժեզրկումը կարող է մեծ կորուստների հանգեցնել: Ավելի ուշ կքննարկենք, թե լեւերիջի ինչ գործակից ենք սահմանելու: Բազելի կոմիտեն եւս դեռեւս չի ավարտել դրա հաշվարկի մեթոդիկան: Բայց եթե որպես մեկնակետ ընդունենք 3 տոկոսը (որը քննարկվել է 2010-2011 թվականներին), ապա մեր բոլոր բանկերն այս պահանջներին առավել քան համապատասխանում են: Հատկապես, երբ 2015-2016 թվականներին իրենց կապիտալը լրացրին:

Օրինագծով բանկերի հիմնական տնտեսական ցուցանիշների համար հուսալիության բուֆերներ են առաջարկվում: Հատկապես ո՞ր, եւ արդյոք դա առկա՞ է ներկայիս կանոններում:

Այո’, ըստ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի` եթե բանկը չափից ավելի ռիսկային գործունեություն է վարում, Կենտրոնական բանկը նրա համար կարող է հիմնական ցուցանիշների ավելի խիստ նորմատիվներ սահմանել: Բայց սա վերաբերում է հատուկ, ռիսկային դեպքերին: Հիմա կապիտալի համարժեքության նվազագույն նորմատիվը 12 տոկոս է կազմում, մենք կարող ենք լրացուցիչ բուֆերներ պահանջել, օրինակ` 2,5 տոկոս (Բազելի կոմիտեն տարբեր բուֆերներ է նախատեսում. կոնսերվացման բուֆեր` 2,5 տոկոս, հակացիկլիկ բուֆեր` 0-ից մինչեւ 2,5 տոկոս, համակարգային` 1-ից մինչեւ 3,5 տոկոս): Այս լրացուցիչ բուֆերների խախտման դեպքում բանկի գործունեությունը չի դադարեցվում, պարզապես սահմանափակվում է դիվիդենտների եւ պարգեւավճարների վճարումը, որը նույնպես լուրջ գործոն է:

Առաջարկվում է վարկառուների գնահատման համար պարտքի ու եկամուտի (DTI) եւ վարկի ու պարտքի (LTV) հարաբերակցություն ներդնել: Ներկայիս կարգավորման համեմատ ո՞րն է տարբերությունը:

DTI-ն եւ LTV-ն այսօր եւս կիրառվում են, սակայն սահմանափակ, միայն հիփոթեքային վարկերի ռիսկերի գործակիցների համար: Այսինքն` դրանք օգտագործվում են կապիտալի համարժեքության գործակիցը հաշվարկելիս, բայց ոչ որպես առանձին նորմատիվ: Եվ հիմա, եթե բանկը պատրաստ է ռիսկի մեծ գործակցով ակտիվներ (վարկեր) ունենալ եւ չի խախտում կապիտալի համարժեքությունը, դա իր իրավունքն է: Իսկ հիմա մենք ցանկանում ենք այս հարաբերակցությունները որպես նորմատիվներ սահմանել: Այսինքն` ամեն ինչից անկախ, բանկը չի կարողանա գրավի արժեքի ինչ-որ տոկոսից բարձր վարկ տրամադրել (չնայած մեր բանկերը գրեթե երբեք նման ռիսկի չեն դիմում): Նշեմ, որ աշխարհում DTI-ն եւ LTV-ն դեռեւս չեն կիրառվում որպես պարտադիր նորմատիվներ, չնայած նման քննարկումներ ընթանում են:

Հնարավո՞ր է, որ օրինագծում ինչ-ինչ սկզբունքային փոփոխություններ կատարվեն:

Բազելի կոմիտեն այժմ առաջարկում է հիմնական նորմատիվների նոր բաղադրիչներ: Օրինակ` բարձրլիկվիդայնությամբ արժույթների նոր կազմ սահմանել` կարճաժամկետ լիկվիդայնության նպատակով: Սակայն մեր պահանջները ե’ւ ըստ արժույթների, ե’ւ ըստ ռիսկերի գործակիցների, արդեն այսօր ավելի խիստ են, քան «Բազել-3»-ն է առաջարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ