News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքով` կլիմայական փոփոխությունները մշտապես ոռոգման խնդիր են առաջացնում: «Փոխանակ հարցը լուծեն, ամեն տարի հեշտ ձեւով են գնում եւ Սեւանից ջուր են վերցնում: Դա համարում եմ անթույլատրելի: Ջուրը, որը մակերեւութային հոսքով է գնում, թող կուտակեն եւ վերջապես Սեւանը հանգիստ թողնեն: Թե չէ պարզ է, որ կլիմայական փոփոխությունները խորանալու են, եւ ստացվում է, որ ամեն տարի պիտի Սեւանի ջուրը օգտագործենք»,-ասաց բանախոսը եւ հավելեց, որ Սեւանի մասին օրենքով միջին հաշվարկով տարեկան առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր օգտագործելու դեպքում նույնիսկ ամենավատ տարիներին ջրառը կբերի դրական բալանսի, եւ լճի մակարդակը կբարձրանա:

«Վերջին տարիներին, ունենք բարձրացման միտում, որակի լավացում, ջրի թափանցելիությունը հասել է այնքան, ինչքան 1930-40 թվականներին էր` մինչեւ մակարդակի իջեցումը: Եթե իջեցնենք, միանգամից կարող ենք վերադառնալ 1976-78 թթ. վատագավոր տարիներին, երբ ճահճացում էր նկատվում»,-ընդգծեց բնապահպանը եւ  կարեւորեց ձկնապաշարի դերը ջրի էկոհամակարգի մաքրման խնդրում:

«Ձկան պաշարը պետք է դիտենք ոչ միայն որպես սննդի աղբյուր, այլեւ որպես շատ կարեւոր էկոհամակարգի օղակ, որովհետեւ նրանք սնվում են տարբեր անողնաշար կենդանիներով, եւ մենք, կառավարելի որս կատարելով, կարող ենք մաքրել ջուրը օրգանական նյութի ավելցուկից»,- ասաց Գաբրիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ