News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շվեդ Յոհան Գուստաֆսոնը, որին 2011-ին Մալիում առեւանգել էր «Ալ Կաիդան»․ ազատ է արձակվել ու տուն է վերադառնում։ Այս մասին հայտնել է Շվեդիայի ԱԳՆ-ն, փոխանցում է AFP-ն։

Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Գուստաֆսոնը ազատ է արձակվել ու կարող է տուն վերադառնալ։ Նրա խոսքով, ինքն արդեն հեռախոսով զրուցել է Գուստաֆսոնի հետ, որը հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է։ Շվեդի ազատ արձակման մասին որեւէ այլ մանրամասներ չեն հայտնում։

42-ամյա Յոհան Գուստաֆսոնին 2011-ի նոյեմբերին Մալիում առեւանգել էին ՀԱՀ քաղաքացի Ստեֆեն Մակգովանի ու հոլանդացի Սժաակ Ռիժկեի հետ։ Վերջինը ազատ էր արձակվել 2015-ի ապրիլին, ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի շնորհիվ։ ՀԱՀ քաղաքացու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Այդ երեքին առեւանգել էին զինված տղամարդիկ՝ այլ եվրոպացիների՝ այդ թվում Ռիժկեի կնոջ հետ, որին հետագայում հաջողվել է փախչել։ Առեւանգման ժամանակ սպանվել էր մի գերմանացի, որը փորձել էր դիմադրություն ցուցադրել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ