News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ն դառնում է կամուրջ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, որը թույլ կտա ակտիվացնել փոխշահավետ կապերը եվրասիական մայրցամաքի պետությունների միջեւ, ապահովել անարգել բեռնափոխադրում Ասիայից Եվրոպա։ Նման հայտարարություն է արել ԵՏՀ Կոլեգիայի էկոնոմիկայի ու ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ Տիմուր Ժակսիլիկովը Հռոմում Եվրասիական 5-րդ սեմինարի ժամանակ, փոխանցում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Ժակսիլիկովի խոսքով, չնայած արեւելյան ուղղությամբ, մասնավորապես Չինաստանի հետ,  ԵՏՄ միջազգային հարաբերությունների զարգացմանը՝ ԵՏՀ-ի համար առաջվա պես առաջնայնություն է մնում ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ փոխգործակցությունը։

Տիմուր Ժակսիրիկովը նշել է, որ չնայած ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների բացակայությանը, կան մեծ քանակության նախաձեռնություններ ու ֆորումներ, որտեղ քննարկվում է երկու միությունների համագործակցության թեման։ «Ընդ որում այդ հարցում շարժիչ զգալի ուժ է եվրոպական բիզնեսը, որը խոսում է այն մասին, որ բիզնեսի համար շատ կարեւոր է եվրասիական շուկան, որը նա կորցնում է։ ԵՄ-ի տեղը արագ զբաղեցնում են մյուս երկրները ու եվրոպական բիզնեսը զգում է դա»,- ամփոփել է Տիմուր Ժակսիլիկովը։

Դրա համար էլ հրատապ նշանակություն են ձեռք բերում ԵՄ երկրների ու ԵՏՀ-ի միջեւ երկխոսության ակտիվացումը, համագործակցության հեռանկարային ուղղությունների մշակումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ