News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ու Հայաստանի խորհրդարանական խումբ կոչվող միջխորհրդարանական միությունը պաշտոնապես ձևավորվել է  հունիսի 13-ին Կանբերրայում դաշնային խորհրդարանի շենքում։

Արարողությանը ներկա էին հայ- ավստրալիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կրոնական առաջնորդները ու բազմաթիվ խորհրդարանականներ։

Խորհրդարանական խումբը՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի  ու առանցքային դաշնային քաղաքական գործիչների՝ այդ թվում Տրենտ Ցիմերմանն ու Ջոել Ֆիթցգիբոնի նախաձեռնությունն է։

Այդ նախաձեռնության նպատակն է նպաստել Ավստրալիայի ու Հայաստանի միջև քաղաքական, մշակութային, առևտրային ու կրթական կապերի մերձեցմանը։

«Հույս ունեմ, որ մենք կամրապնդենք երկու երկրների միջև հարաբերությունները, հատկապես խորհրդարանական մակարդակի վրա։ Հայաստանը՝ արտասովոր պատմությամբ  երկիր է, որը աշխարհի ամենատոկուն մարդկանց հայրենիքն է»,- ասել է Ցիմերմանը։

Իր հերթին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Կաղրամյանը նշել է, որ Միջխորհրդարանական միությունը «կարևոր քայլ է դեպի Հայաստանի ու Ավստրալիայի միջև կարևոր կապերի ապագա»։

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը իր տեսուղերձում շնորհավորել է Ավստրալիայի ու Հայաստանի միջև Խորհրդարանական խմբի անդամներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ