News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Դալյան քաղաքում հունիսի 27-ին տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը: Գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության թեմաներով անցկացվող կարեւորագույն հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մարտիրոսյանին ուղեկցում է  Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը:

Համաժողովի շրջանակներում  Վահան Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին եւ ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Վահան Մարտիրոսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային եւ գործարար հնարավորությունները, ինչպես նաեւ պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:

Նախարարը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանների եւ կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի եւ Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ:

Հանդիպումների ընթացքում Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային օրակարգի մանրամասները:  Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը եւ պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը:

Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի 2017թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի «Shape Eurasia 2017» միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար:

Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ պետական, մասնավոր եւ հանրային հատվածի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել գործընկերային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարարը ներդրողներին հրավիրել է Հայաստան՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ