News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երբ 2011-ին Սիրիայում սկսվեց պատերազմ, մի քանի բաեկեցիկ հայկական ընտանիքներ Երեւան տեղափոխվեցին, որտեղ նրանք թանկարժեք բնակարաններ վարձակալեցին Հյուսիսային պողոտայում։ Այն ժամանակ նրանք կարծում էին, թե արձակուրդ են եկել, սակայն հետագայում պարզվեց, որ նրանք, հավանաբար, չեն վերադառնա տուն։ Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է The Economist ամսագրի կայքում։

Հոդվածում նշվում է, որ Սիրիայի իրավիճակի հետեւանքով ավելի քան 5 մլն մարդ է հեռացել երկրից, հազարավոր մարդիկ Եվրոպա են ուղեւորվել, իսկ հայկական համայնքի ներկայցուցիչները Հայաստան են ժամանել։ «Հայաստանը, որն ինքն է պայքարում արտագաղթի դեմ, ուրախ էր ընդունել այդքան շատ սիրիահայերի, որոնց մեծ մասը կիրթ ու ձեռներեց մարդիկ են՝ միջին խավի ներկայացուցիչներ»,- ասվում է հոդվածում։

Հեղինակները շեշտում են, որ փախստականներից շատերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանցից մեկը՝ 61-ամյա Հրայր Աղուլյանը իր բոլոր խնայողությունները ներդրել է կահույքի արտադրամասում հենց պատերազմի սկսվելուց առաջ, սակայն այդ ամենը կորել է, փլվել։ «Դա շարունակվել է 100 տարի։ Հիմա ամեն ինչ վերջացել է։ Քրիստոնյաները ապագա չունեն Մերձավոր արեւելքում»,- ասում է նա։

Սկզբում Հայաստան են եկել նրանք, ովքեր փող ունեին։ Մյուսները փորձել են մի քիչ էլ սպասել, սակայն մեկնել են, հենց սպառվել են նրանց խնայողությոնները՝ Հայաստան ժամանելով առանց որեւէ բանի։

Վազգեն Յակուբյանը, որը ժամանակին ղեկավարում էր շինարարական ընկերություն Դամասկոսում, հիմա ղեկավարում է Համահայկական բարեգործական միության (AGBU) հայկական բաժանմունքը։ Նրա խոսքով Սիրիայից շարունակում են գալ փախստականներ։ Ոմանք նույնիսկ հետ են վերադարձել, մանավանդ նրանք, ովքեր  սեփականություն ունեն, որպեսզի վաճառեն այն։ Որոշ սիրիահայեր վստահեցնում են, որ իրենք պարտավոր են վերադառնալ, քանի որ իրենց սփյուռքը հայկական քաղաքակրթության կարեւոր մասն է ու պետք է պահպանվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ