8 մարդ է զոհվել Քենիայում ճանապարհի մոտ ինքնաշեն ականի պայթյունից։ AP-ի փոխանցմամբ, բեռնատարը, որում եղել են 4 ոստիկաններ ու 4 երեխա, պայթել է Լիմու շրջանում՝ ճանապարհի մոտ դրված ինքնաշեն ռումբի վրա։
Այսպիսով, վերջին երեք ամիսներին ինքնաշեն ռումբերի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 46-ի։